Լրահոս

27.08.2014 01:13


Գյուլն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Գյուլն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահի պաշտոնին հրաժեշտ տվող Աբդուլլա Գյուլն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել: Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը հաղորդում է, որ Գյուլը գոհունակություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների մակարդակի համար՝ հատուկ շեշտելով Իլհամ Ալիևի հետ ունեցած իր անձնական մտերիմ հարաբերությունների դերակատարումը երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման գործում:

Ալիևը նույնպես բարձր է գնահատել Գյուլի ավանդը Ադրբեջանի և Թուրքիայի բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում, որը հիմնված է ռազմավարական գործընկերության վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը