Լրահոս

27.08.2014 23:38


«Օպել Աստրա»–ն ընկել է Ծովինար լիճը

«Օպել Աստրա»–ն ընկել է Ծովինար լիճը

Օգոստոսի 27-ին՝ ժամը 13.04-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան ընկել է Կոտայքի մարզի Մաքրավան գյուղի մոտակայքում գտնվող Ծովինար լիճը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը::
Ջրափրկարարները և հրշեջ-փրկարարները լճից դուրս են բերել Վ. Գ.-ին պատկանող «Օպել» մակնիշի 34NC885 պետհամարանիշով ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը