Լրահոս

28.08.2014 12:44


Իրանը զորք կմտցնի Իրաք, եթե ԻՊ–ն սպառնա շիական սրբավայրերին

Իրանը զորք կմտցնի Իրաք, եթե ԻՊ–ն սպառնա շիական սրբավայրերին

Իրանը թույլ չի տա սուննի «Իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղականներին և Իրաքի շրջաններում հարձակում գործողներին վնաս հասցնել շիական սրբավայրերին՝ տեղակայված Նեջեֆ և Քերբելլա քաղաքներում, և պատրաստ է զորք մտցնել այնտեղ։ Այս մասին հայտարարել է ՆԳ նախարար Աբդոլրեզա Ռահմանի Ֆազլին:

«Ինտիհաբ» լրատվականը, վկայակոչելով Ֆազլիին, փոխանցում է՝ «նախագահ Հասան Ռոուհանին կառավարության նիստում հայտարարել է, որ Իրանն էլիտար զորք կուղղի՝ պաշտպանելու քաղաքները, եթե ԻՊ–ի մոտեցման իրական սպառնալիք նկատվի: Ներխուժումն ամբողջապես համակարգված կլինի իրաքյան կողմի հետ և ուղղված ԻՊ–ի ոչնչացմանը»։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ Իրանը հատուկ զորավարժություններ է նախապատրաստում ԶՈւ համար հարևան Իրաքում իրադրությանը շտապ միջամտելու անհրաժեշտության դեպքում: Զորավարժություններին կգործարկվեն ավիացիան և իրանական անօդաչու սարքերը:

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այս խորագրի վերջին նյութերը