Լրահոս

30.08.2014 14:33


Ալժիրում ուկրաինական ինքնաթիռ է կործանվել. յոթ մարդ է զոհվել

Ալժիրում ուկրաինական ինքնաթիռ է կործանվել. յոթ մարդ է զոհվել

Ուկրաինական Ան–12 ինքնաթիռը, որն ուղղվում էր Հասարակածային Գվինեա, կործանվել է այսօր ալժիրյան Թամանրասսեթ նահանգում: Այս մասին գրում է արաբական «Սաբր» թերթը:

Համաձայն ստացված տեղեկատվության՝ պատահարը տեղի է ունեցել 5:39-ին: Հաղորդվում է, որ ինքնաթիռը կործանվել է երեք րոպե անց այն բանից հետո, երբ թռել է Թամանրասսեթ քաղաքի օդանավակայանից՝ համանուն նահանգի մայրաքաղաքից: Նշվում է, որ ալժիրյան զինվորականները, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցներն արդեն գտնվում են կործանման վայրում, որը տեղակայված է մոտ 15 կմ հեռավորության վրա օդանավակայանից: Արտակարգ պատահարի պատճառները ճշտվում են:

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այս խորագրի վերջին նյութերը