Լրահոս

01.09.2014 15:13


Աշխարհազորայինները չեն վերահսկում Լուգանսկի օդանավակայանը

Աշխարհազորայինները չեն վերահսկում Լուգանսկի օդանավակայանը

Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդը հաստատում է, որ աշխարհազորայինները չեն վերահսկում Լուգանսկի օդանավակայանը։

Նախօրեին նրանք հայտարարել էին, որ Լուգանսկի օդանավակայանի շրջանից հետ է մղվել«Այդար» գումարտակը։ Նրանց տվյալներով՝ մարտերի ընթացքում հինգ զինվորական է զոհվել, երեք մեքենա և երկու դաշտային ամրություն են ոչնչացվել։

Ինչպես այսօր «ՌԻԱ Նովոստի»–ին հայտնել է Ուկրաինայի ԱԱՊԽ նախագահ Անդրեյ Լիսենկոն, աշխարհազորայինները գրավել էին ոչ թե Լուգանսկի օդանավակայանը, այլ քաղաքի նախկին ուսումնարանի թռիչքուղին։

Այս խորագրի վերջին նյութերը