Լրահոս

02.09.2014 15:58


Հակոբ Ինջիղուլյանը անցել է մի քանի երկիր և դեռ մի քանիսն էլ փոխվելու է

Հակոբ Ինջիղուլյանը անցել է մի քանի երկիր և դեռ մի քանիսն էլ փոխվելու է

Որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել այն մասին, որ իբր Հակոբ Ինջիղուլյանը գտնվում է Ռումինիայում, որի մասին իբր հայտնել է եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը:
Այժմ մենք տեղեկացնում ենք, որ նման բան չի փոխանցել Հարություն Ինջիղուլյանը ոչ մի լրատվական կայքի :
Ավելին ՝ Հերքում ենք այդ լուրը:
Հակոբի հետ մենք կապ ենք հաստատել և մեզ նա միայն փոխանցել է իր առողջության մասին ինչպես նաև իր գերի ընկնելու հետ կապված , և գերության մեջ եղած իր պատմությունից դրվագներ : Բայց գտնվելու վայրի մասին Հակոբը մեզ ասեց, որ անվտանգության նկատառումներից ելնելով մեզ չի ասելու թե որտեղ է գտնվում, և որ երկիր է հասնելու վերջին և հիմնական բնակության հետ կապված:
Միայն գիտենք, որ նա անցել է մի քանի երկիր և դեռ մի քանիսն էլ փոխվելու է: Երբ ամեն ինչ ավարտվի և հասնի իր վերջնական բնակության վայրը, մենք խոստանում ենք, որ առավել մանրամասն կտեղեկացնենք, ինչպես նաև չի բացառվում որ տա հարցազրույց: Այժմ խնդրում ենք զերծ մնալ ապատեղեկատվությունից, առավել ևս , որ նա չի հայտարարում իր գտնվելու վայրը:
Մենք այս էջի միջոցով ձեզ կշարունակենք տեղյակ պահել հետագա բոլոր գործողությունների մասին:
Շնորհակալ ենք սրտացավության համար:
Ամենայն հարգանքներով, Հակոբ Ինջիղուլյանի եղբայր՝ Հարություն Ինջիղուլյան:

Սատարենք գերության մեջ գտնվող հայ զինվորին ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը