Լրահոս

04.09.2014 18:00


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Սեպտեմբերի 3-ին, ժամը 13.30-ին, Երևանի Դավիթ Բեկի և Նուբարաշեն փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 3-ին, ժամը 02.45-ին, «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Րաֆֆու փողոցում վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բացատրական աշխատանքների շնորհիվ` սեպտեմբերի 3-ին, ժամը 05.50-ին, բաժին է ներկայացել 39-ամյա տղամարդ և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 3-ին, ժամը 06.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 58-ամյա տղամարդ և հայտնել, որ Աշտարակ-Երևան խճուղում մեքենա է անցել է ոտքերի վրայով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 13-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հիշյալ տղամարդուն և դիմել փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 00.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի Ազատամարտիկների փողոցի թիվ 4 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել երկու երիտասարդի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 3-ին, ժամը 08.35-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 17-րդ կմ-ի հատվածում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենաների:
«Օպել»-ներից մեկի 2 ուղևորները, «ԳԱԶել»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 3-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Մայակովսկի-Ձորաղբյուր ճանապարհին «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Մոսկվիչ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 31-ին, ժամը 21.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ստորին վերջույթի և դեմքի վնասվածքով» շտապօգնության խումբը Երևան-Սևան մայրուղում բուժօգնություն է ցուցաբերել 1974 թ. ծնված Գեղամ Գ.-ին, որը հայտարարել է, որ վնասվածքը ստացել է դեզի վրայից վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում 1954 թ. ծնված Հովսեփ Գ.-ն և Գեղամ Գ.-ն բացատրություն են տվել, որ վնասվածքը ստացել է խոտի տուկերը դասավորելու ժամանակ` անասնագոմի տանիքից վայր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գեղամ Գ.-ն իր վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով օգոստոսի 31-ին, ժամը 19.00-ին, Բջնի գյուղի հանդամասի ճանապարհին կողաշրջվել է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը