Լրահոս

05.09.2014 09:41


Քարահունջի այրված տնակում 25-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել

Քարահունջի այրված տնակում 25-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել

Սեպտեմբերի 5-ին` ժամը 00:05-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի մոտակայքում այրվում է տնակ:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։39-ին, մարվել՝04։17-ին: Այրվել են 48 քմ կառուցատարրեր:
Տնակում հայտնաբերվել է Ռ. Ա.-ի (ծնվ.1989թ.) դին:

Այս խորագրի վերջին նյութերը