Լրահոս

05.09.2014 14:15


2013–ի հունիսի 2-ին Սյունիքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի ձայնագրությունը վերծանվել է

2013–ի հունիսի 2-ին Սյունիքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի ձայնագրությունը վերծանվել է

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Բուդաղյանների գործով փաստաբան Հայկ Ալումյանն ասել է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, նրա որդու և թիկնապահի մասնակցությունն անցած տարվա հունիսի 2-ին տեղի ունեցած ողբերգական միջադեպին ապացուցված է: Տեսագրության ամբողջ խոսակցությունը վերծանվել է։

«Այդ խոսակցությունը կարելի է բաժանել երեքի մասի՝ խոսակցություն մինչև հրաձգությունը, այսինքն՝ Արտակ և Ավետիք Բուդաղյանները դեռ չեն եկել: Զարզանդ Նիկողոսյանը մտել է խոհանոց և խոսել այն մասին, թե ինչպես են Սուրիկ Խաչատրյանն ու մյուսները ծեծել Ավետիքին: Խոսակցության երկրորդ մասը վերաբերում է բուն միջադեպին: Սա հերքում է նախաքննական մարմնի վարկածը, թե Արտակ և Ավետիք Բուդաղյանների վրա կրակել են ինքնապաշտպանությունից ելնելով: Խոսակցության երրորդ մասը վերաբերում է ոստիկանների գալուն. խոհանոցում Սուրիկ Խաչատրյանը, որդին և թիկնապահն իրար մեջ քննարկում են, թե ինչ են անելու զենքերը, այդ ժամանակ էլ նշվում է, որ օրինական զենք չկա»,- ասել է փաստաբանը։

Ըստ բանախոսի՝ խոսակցությունից ակնհայտ է դառնում, որ Սուրիկ Խաչատրյանը ծեծել է Բուդաղյան եղբայրներին, մինչդեռ նույն Զարզանդ Նիկողոսյանը քննչական մարմիններին ասել է, թե միայն ինքն է ծեծել:

Խոսակցության երրորդ մասում էլ, ըստ Ալումյանի, երբ դեպքն արդեն տեղի է ունեցել, նշվում է, թե ինչքան են կրակել, ուր են տարել եղբորը, ինչ զենքով են կրակել, ինչ պետք է անեն հիմա:

Եզրափակելով՝ փաստաբանը նշել է, որ իրենց ներկայացրած ապացույցները դատարանը չի ընդունում, և ամեն անգամ բողոքը մերժում է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը