Լրահոս

05.09.2014 15:39


Հայաստանի ազգային հավաքականը Դանիայում է

Հայաստանի ազգային հավաքականը Դանիայում է

1 ժամ առաջ Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Դանիայի մայրաքաղաք Կոպենհագեն, որտեղ սեպտեմբերի 7-ին կանցկացնի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպումը Դանիայի ազգային հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում և կսկսվի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:

Մեր հավաքականը հանգրվանել է Կոպենհագենի «Հիլթոն» հյուրանոցում: Այսօր երեկոյան մեր ազգային ընտրանին կանցկացնի առաջին մարզումը:

Այս խորագրի վերջին նյութերը