Լրահոս

05.09.2014 16:09


Հայտնի են «Մանկական եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան ընտրության մասնակիցների անունները

Հայտնի են «Մանկական եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան ընտրության մասնակիցների անունները

«Մանկական եվրատեսիլ-2014» երգի մրցույթի հայաստանյան ընտրական փուլը կկայանա սեպտեմբերի 14-ին` ժամը 19:30-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում:

Հանրային հեռուստաընկերության «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթի գծով ստեղծագործական խումբը ստացել է մասնակցության 87 հայտ` Երեւանից, ՀՀ տարբեր մարզերից, Արցախից: Հայաստանյան նախընտրական փուլը հաղթահարել են 10 մասնակիցներ:

Հայաստանը մրցույթին ներկայացնելու հնարավորությունը ստանալու համար կպայքարեն հետեւյալ մասնակիցները.

  1. Նարեկ Վարդանյան- «Աշուն»
  2. Մերի Քոչարյան- «Չի կարելի»
  3. Էլինա եւ Արման- ‘’Galaxy’’
  4. Կարեն Օհանյան եւ Միկա- ‘’Shine out’’
  5. Բեթթի (Էլիզաբեթ Դանիելյան)- ‘’People of the sun’’
  6. Միկա- «Մանկության խորհուրդ»
  7. Mery M- ‘’#Peace’’
  8. Յունա- ‘’Walk around’’
  9. Srbuhi feat. DDJ- «Զուռնա»
  10. Սյուզի Հարությունյան- ‘’I dream’’

Հաղթողը կընտրվի հեռուստաքվեարկության եւ պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ: «Մանկական եվրատեսիլ- 2014» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայում: Մրցույթի մասնակից պետություններն են՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս, Բուլղարիա, Կիպրոս, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա, Սլովենիա, Նիդերլանդներ եւ Ուկրաինա:

Առաջին ալիք Հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը