Լրահոս

06.09.2014 10:58


ԱՄՆ–ը հերթական ավիահարվածն է հասցրել Իրաքում «Իսլամական պետության» դիրքերին

ԱՄՆ–ը հերթական ավիահարվածն է հասցրել Իրաքում «Իսլամական պետության» դիրքերին

ԱՄՆ–ը հերթական ավիահարվածներն է հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին Իրաքում։ Այս մասին հաղորդել է ԱՄՆ զինուժի կենտրոնական շտաբը։

«Հարվածների արդյունքում ոչնչացվել են «ԻԼԻՊ»–ի դիտորդական կայանը, մեկ «Համմեր», զենքով բեռնված մեկ ավտոմեքենա, մեկ բեռնատար և երեք ականանետ։ Բոլոր ինքնաթիռները լքել են շրջանները», – հաղորդել են ռազմական գերատեսչությունում։ Ընդհանուր առմամբ, շտաբի տվյալներով, ԱՄՆ–ը վերջին օրվա ընթացքում չորս ավիահարված է հասցրել։

Հիշեցնենք՝ ԱՄՆ–ը ռազմական գործողություն է իրականացնում ԻՊ–ի դեմ ընթացիկ տարվա օգոստոսից։ Գործողության նպատակն է պաշտպանել ամերիկացի դիվանագետներին Իրաքում և էթնիկ ու կրոնական փոքրամասնություններին զինյալների հարձակումներից։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն

Այս խորագրի վերջին նյութերը