Լրահոս

08.09.2014 22:33


U2-ը կմասնակցի՞ iPhone 6-ի շնորհանդեսին

U2-ը կմասնակցի՞ iPhone 6-ի շնորհանդեսին

Ըստ շրջանառվող լուրերի՝ իռլանդական հայտնի U2 ռոք խումբը մասնակցելու է վաղը նախատեսված iPhone 6-ի շնորհանդեսին։ Նշվում է, որ U2-ը հանդես է գալու մի քանի նոր երգով։ Լուրն այս, սակայն, հերքել է խմբի պրոդյուսերը։

Ավելի վաղ եղել են խմբի և «Apple» բրենդի համագործակցության դեպքեր։ 10 տարի առաջ «Vertigo» երգն օգտագործվել է iPod-ի գովազդում։ Բացի այդ, թողարկվել են բացառիկ նվագարկիչներ՝ երաժիշտների մակագրությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը