Լրահոս

08.09.2014 15:51


ԱՄՆ–ը ՉԺՀ հետ հարաբերությունները դիտարկում է որպես առաջնահերթություն

ԱՄՆ–ը ՉԺՀ հետ հարաբերությունները դիտարկում է որպես առաջնահերթություն

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումն իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է համարում։ Այս մասին Պեկինում ՉԺՀ պետխորհրդի անդամ Յան Ցզեչի հետ հանդիպմանը հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով ղեկավարի օգնական Սյուզան Ռայսը։

«Օբաման շարունակում է դիտարկել Չինաստանը որպես առաջնահերթություն ԱՄՆ առջև ծառացած մյուս կարևոր խնդիրների հետ մեկտեղ», – նշել է Ռայսը։ Նա նաև հայտարարել է, որ ժամանել է Չինաստանի մայրաքաղաք՝ նախապատրաստելու սույն տարվա նոյեմբերին նշանակված ամերիկյան նախագահի այցը Չինաստան։

Յան Ցզեչին Ռայսի հետ հանդիպմանը նշել է, որ երկու երկրներին «հարկ է հարգել միմյանց հիմնական շահերը և մտահոգությունները, կառուցողական մոտենալ կարևոր հարցերում առաջացող տարաձայնությունների լուծմանը»։ Նրա խոսքերով՝ կողմերը մտադիր են քննարկել երկկողմանի ռազմական համագործակցությունը, ահաբեկչության դեմ պայքարը Մերձավոր Արևելքում, Հարավային Սուդանում և այլն։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը