Լրահոս

08.09.2014 16:47


Գրոհել են Եմենի ամենախոշոր նավթատարը

Գրոհել են Եմենի ամենախոշոր նավթատարը

Եմենի բեդուինները գրոհել են երկրի գլխավոր արտահանող նավթատարը։ Այս մասին տեղեկացնում է «Reuters» գործակալությունը։ Խողովակատարի՝գրոհի ենթարկված հատվածը գտնվում է Վադի Աբիդա բնակավայրից ոչ հեռու՝ Մարիբ նահանգում։ Նավթամուղը, որը ձգվում է մինչև Կարմիր ծով, պատկանում է պետական նավթային «Սաֆեր» ընկերությանը։ Ընկերության ներկայացուցչի կարծիքով նավթատարի վերականգնումը մոտ երկու օր կխլի։

Սա Եմենի նավթատարի վրա հարձակման առաջին դեպքը չէ 2011 թվականի հակակառավարական բողոքների մեկնարկից հետո։ Նման ակցիաները հանգեցնում են հանրապետության արժույթային շահույթի կտրուկ նվազման։ Ծայրահեղ աղքատության մեջ գտնվող Եմենը ռազմավարական նշանակություն ունի տարածաշրջանի ամենահարուստ պետությունից՝ Սաուդյան Արաբիայից էներգառեսուրսների տեղափոխման հարցում։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը