Լրահոս

11.09.2014 10:23


«Հրանուշ Հակոբյանը` ՀՀ դժբախտության նախարար»

«Հրանուշ Հակոբյանը` ՀՀ դժբախտության նախարար»

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Սփյուռքը մեր ազգային դժբախտությունն է, մեր ազգային ողբերգությունը»,- հայտարարել է հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

«ՉԻ»- Փաստորեն, Հրանուշ Հակոբյանը ՀՀ դժբախտության նախարարն է, իսկ որպեսզի ավելի լավ հնչի՝ վշտի և դժբախտության նախարարը: Բայց սա դեռ ոչինչ: Հայաստանը, փաստորեն, դժբախտության շնորհիվ է գոյատևում: Ամեն տարի մոտ 200 հազար ՀՀ քաղաքացիներ 8-9 ամսով հայտնվում են դժբախտության մեջ և այնտեղից փող են ուղարկում, ինչի հաշվին էլ գոյատևում է Հայաստանը: Ավելին, պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ամեն տարի դժբախտության գիրկն է նետվում մոտ 42 հազար քաղաքացի: Վշտանում է, մի խոսքով:

Իրականում մեր դժբախտությունն, իհարկե, ոչ թե Սփյուռքն է, այլ ՀՀ իշխանությունների այն քաղաքականությունը, որի արդյունքում Սփյուռքը մեծանում է: Դժբախտության բուն պատճառն էլ, ի դեպ, բոլորին հայտնի է: Համենայնդեպս, դեմքով ճանաչում են: Ու ինչքան շատ են ճանաչում, այնքան ավելի մեծ տեմպերով են դժբախտանում: Իսկը հայի բախտ:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը