Լրահոս

11.09.2014 16:12


Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը` ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, նույն վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար, սենատոր Ալեն Ներիի գլխավորությամբ։ Նալբանդյանը պատվիրակությանն է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։ Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների։

ֆրանսիացի պատգամավորները նշել են, թե տպավորված են Արցախ այցելությունից: Նրանց բնորոշմամբ` արցախցինները, ապրելով ոչ դյուրին պայմաններում, հաջողությունների են հասել պետակաշինության և զարգացման գործում։

Այս խորագրի վերջին նյութերը