Լրահոս

12.09.2014 10:54


Գորչակովի հիմնադրամը Երևան է ուղարկում ռուս փորձագետների պատվիրակություն

Գորչակովի հիմնադրամը Երևան է ուղարկում ռուս փորձագետների պատվիրակություն

Սեպտեմբերի 16-ին սկսվում է ռուս փորձագետների ուղևորություն Երևան՝ կազմակերպված Ա. Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի կողմից: Խմբի կազմում ընդգրկված են միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության և լրագրության ոլորտներում հեղինակավոր մասնագետներ: Միջոցառումները տեղի կունենան Հայկական պետական տնտտեսագիտական համալսարանի բազայի վրա: Փորձագիտական խումբը կհանդիպի Հայաստանի առաջատար բուհերից մեկի ուսանողների հետ, ասպիրանտների և դասախոսների հետ կքննարկի տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս միջազգային իրադրության հրատապ և բարդ հարցեր: Բանավեճերի ընթացքում կշոշափվեն ինչպես այժմեական կյանքի խնդիրներ, այնպես էլ առկա հակասությունների պատմական նախադրյալներ: Մասնավորապես, խոսք կգնա եվրասիական ինտեգրացիայի գործընթացի նկատմամբ բազմակողմանի հետաքրքության շրջանակներում համագործակցության ամրապնդման և արդիականացման մասին: Նման մակարդակի փորձագետների ուղորդումը կընդգծի ռուս-հայկական հարաբերությունների զարգացման կարևորությունը և էական քայլ կլինի համատեղ նախագծերի իրագործման և տարբեր միջոցառումների անցկացման ուղղությամբ: Այցը կավարտվի սեպտեմբերի 19-ին:

Այս խորագրի վերջին նյութերը