Լրահոս

12.09.2014 12:14


ԿՎՀ. «Իսլամական պետության» շարքերում մինչև 31.500 զինյալ կա

ԿՎՀ. «Իսլամական պետության» շարքերում մինչև 31.500 զինյալ կա

«Իսլամական պետության» շարքերում 20-31.500 զինյալ կա։ Նորացված տվյալները հինգշաբթի ներկայացրել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը։

Ավելի վաղ ամերիկյան իշխանությունները, ԱՄՆ հատուկ ծառայությունների եզրակացությանը հղումով, հայտարարել էին, որ ԻՊ խմբավորումն ընդգրկում է շուրջ 10 հազար զինյալ։ Ինչպես հայտնել է «Associated Press» գործակալությանը ԿՀՎ պաշտանական ներկայացուցիչ Ռայան Թրեփենին, շտկված եզրակացությունները հիմնված են թարմ հետախուզական տեղեկատվության վրա՝ ստացված մայիսից օգոստոս ամիսներին։

ԱՄՆ հատուկ ծառայությունների կարծիքով ԻՊ խմբավորմանը հաջողվել է ամրապնդվել նոր կողմնակիցներ ներգրավելու և Իրաքում անվտանգության ուժերի դեմ տարած հաղթանակների հաշվին։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը