Լրահոս

12.09.2014 15:00


ԵՄ խորհրդատվական խումբն ամփոփում է իր աշխատանքները ՀՀ Ազգային ժողովում

ԵՄ  խորհրդատվական խումբն ամփոփում է իր աշխատանքները ՀՀ Ազգային ժողովում
2014թ. սեպտեմբերի 12-ին ԵՄ խորհրդատվական խումբն անցկացրել է փակման միջոցառում ՀՀ ազգային ժողովում՝ ամփոփելով ԵՄ մոտարկման և կառավարման և ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության ոլորտներում իրականացված աշխատանքները: Միջոցառման նպատակն էր ներկայացնել հիմնական արդյունքները և շեշտել այն հիմնական խնդիրները, որոնց ուղղությամբ գործունեությունը ապագայում կբերի ՀՀ ազգային ժողովի աշխատանքի բարելավման: Հայաստանում ԵՄ պատվիրակության Քաղաքական հարցերի պատասխանատու պարոն Անդրեյ Դիդենկոն, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը և Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Արտակ Զաքարյանը հանդես եկան բացման խոսքով:
Միջոցառման ժամանակ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հարցերի խորհրդատու Կայա Կրավչիկը շեշտեց ՀՀ ազգային ժողովի և ԵՄ ազգային խորհրդարանների միջև կապերի ամրապնդման անհրաժեշտությունը, որպեսզի հիմնադրվի ֆորում, որտեղ Հայաստանը կկարողանա ներկայացնել իր դիրքորոշումը: Խորհրդատուն առաջարկեց ՀՀ ազգային ժողովին կատարել ներքին փոփոխություններ՝ ադապտացվելով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի կառուցվածքին և համագործակցության հնարավորություններ ստեղծել ԵՄ ազգային խորհրդարանների ներկայացուցիչների համար: Տիկին Կրավչիկը շեշտեց, որ խիստ անհրաժեշտ է գտնել լուծումներ ԵՄ հարցերին առնչվող միջխորհրդարանական համագործակցության համար վարչական օժանդակության համակարգի ստեղծման համար:
ԵՄ մոտարկման և կառավարման հարցերի խորհրդատու պարոն Իլմարս Սոլիմսը նշեց, որ «Գոյություն ունեցող վերահսկողության գործիքները պետք է ավելի արդյունավետ կիրառվեն: ՀՀ ազգային ժողովը պետք է կենտրոնանա ԵՄ ֆինանսական օժանդակության, այդ թվում ուղղակի բյուջետային օժանդակության վերահսկողության վրա: Նա ներկայացրեց մի շարք առաջարկություններ ԵՄ ինտեգրման ոլորտում կառավարության աշխատանքի նկատմամբ վերահսկողության բարելավման, ԵՄ օժանդակության ծրագրերի մշտադիտարկման և իրավական մոտարկման վերաբերյալ: Խորհրդատուն, նաև, նշեց Այցելուների ընդունելության և տեղեկատվական կենտրոնի հիմնադրման անհրաժեշտության վերաբերյալ: Կենտրոնը կխթանի քաղաքացիական հասարակության հետ ավելի կառուցվածքային համագործակցությանը:
Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ազգային ժողովի, միջազգային կազմակերպությունների և ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Այս խորագրի վերջին նյութերը