Լրահոս

12.09.2014 16:35


Բաշխվել են ՏԻՄ ընտրական հանձնաժողովների պաշտոնները

Բաշխվել են ՏԻՄ ընտրական հանձնաժողովների պաշտոնները

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է հերթական նիստ, որի ընթացքում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացվել է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի և Վայոց ձորի մարզերի թվով 14 համայնքներում 2014 թվականի հոկտեմբերի 19-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: Այս մասին հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը:

Տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոններն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև բաշխվել են հետևյալ համամասնությամբ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 8-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 6-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 1-ական,
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 1-ական,
«Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 1-ական,
«Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 1-ական:

Այս խորագրի վերջին նյութերը