Լրահոս

14.09.2014 00:52


Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը

Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը

Այս տարի սեպտեմբերի 14-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը: Խաչվերացը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

Շատ տեղեր Խաչվերացը` Սըրբխեչը, ընկալում են որպես աշնանամուտ: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է պատարագ:

Երկուշաբթի մեռելոց է, ոչ աշխատանքային օր։

Այս խորագրի վերջին նյութերը