Լրահոս

13.09.2014 13:29


Շոտլանդիայի անկախության հակառակորդներն ավելացել են

Շոտլանդիայի անկախության հակառակորդներն ավելացել են

Շոտլանդիայի՝ Մեծ Բրիտանիայից առանձնանալուն դեմ արտահայտվողների թիվը գերակշռում է կողմնակիցներին։ Այսպիսի տենդենցի պահպանումը նախօրեին հաստատել է ևս մեկ սոցիալական հարցում՝ իրականացված «Guardian» թերթի պատվերով։ «ICM» խմբի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ հարցվողների 51%–ը դեմ է անկախությանը, իսկ 49%–ը կողմ է ինքնիշխանության ձեռքբերմանը։ Այս հարցումն արտացոլում է միայն այն բնակիչների դիրքորոշումները, որոնք հաստատ կողմնորոշվել են իրենց ընտրության մեջ։

Ինչպես նշում է «ICM»–ը, հարցվածների մոտ 17%–ը դեռ չի կողմնորոշվել։ Սոցիալական հարցումները ցույց են տալիս, որ Շոտլանդիայի անկախացմանը կողմ և դեմ արտահայտվողների միջև տարբերությունը չնչին է։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը