Լրահոս

14.09.2014 16:20


Արթուր Ալեքսանյանը նվաճեց Աշխարհի չեմպիոնի կոչումը (տեսանյութ)

Արթուր Ալեքսանյանը նվաճեց Աշխարհի չեմպիոնի կոչումը (տեսանյութ)

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: 98կգ քաշային կարգում եզրափակչում հանդես գալու իրավունք էր ստացել Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
Հայաստանի ներկայացուցիչը եզրափակիչ էր հասել՝ հաղթելով Թուրքմենստանի, Հունգարիայի և Իրանի ըմբիշներին:
Եզրափակչում Արթուրը մրցեց գերմանացի Օլիվեր Հասլերի հետ: Գոտեմարտի հենց սկզբից մեր մարզիկն առավելություն ուներ: Այն պահպանելով մինչև վերջ՝ Արթուր Ալեքսանյանը նվաճեց աշխարհի 2014թ. չեմպիոնի տիտղոսը:

Այս խորագրի վերջին նյութերը