Լրահոս

19.09.2014 11:21


ԱՆ ՔԿՎ–ի պարզաբանումը Վարդան Ղուկասյանի եղբորորդու մասին

ԱՆ ՔԿՎ–ի պարզաբանումը Վարդան Ղուկասյանի եղբորորդու մասին

Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությունը պարզաբանում է ներկայացրել՝ կապված մամուլքում տարածված այն տեղեկության հետ, թե Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին Արթիկ ՔԿՀ-ում «բեսպրեդել» է սարքել:

«Մի շարք լրատվամիջոցներ շտապել են լուր տարածել, իբր ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Վահե Ղուկասյանը «Փորձել է «բեսպրեդել» հաստատել, քանի որ այնտեղ նրա համար առավել հարմարավետ պայմաններ են եղել և կալանավորը հիմնարկում հակամարտության մեջ է մտել անգամ քննիչի հետ, չի ենթարկվել կարգուկանոնին, տեսազանգի միջոցով զրուցել է իր ընկերուհու հետ և այդ պատճառով տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ»:

Տեղեկացնում ենք, որ լուրն իրականությանը չի համապատասխանում, իսկ Վահե Ղուկասյանը Վերաքննիչ դատարանի որոշմամբ սեպտեմբերի 12-ին տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ նրա ներկայությունը դատական նիստերին ապահովելու նպատակով»,–ասված է ԱՆ ՔԿՎ–ի պարզաբանման մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը