Լրահոս

24.09.2014 10:22


Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի հրեական համայնքին

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի հրեական համայնքին

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ ա Շանայի առթիվ։

«Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ:

Մաղթում եմ ձեզ տոնական բարձր տրամադրություն: Թող գալիք տարին Հայաստանի մեր հրեա հայրենակիցների և ողջ հրեա ժողովրդի համար լինի խաղաղության, արարման ու լիության տարի: Թող շարունակեն զարգանալ դարերի և հազարամյակների պատմություն ունեցող հայ և հրեա ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը»,–ասված է ուղերձում:

Այս խորագրի վերջին նյութերը