Լրահոս

24.09.2014 22:17


Լիվերպուլում տեղադրվել է «The Beatles»–ի երգի հերոսուհու արձանը

Լիվերպուլում տեղադրվել է «The Beatles»–ի երգի հերոսուհու արձանը

Լիվերպուլում տեղադրվել է «The Beatles»–ի երգի հերոսուհի Էլեանոր Ռիգբիի արձանը՝ նվիրված միայնակ մարդկանց։ Արձանի հեղինակը Լեոնարդ Բրաունն է։ Այն պատրաստված է շրջանառությունից դուրս եկած 5, 10 և 20 ֆունտ արժողությամբ թղթադրամներից։

«Ես լացում էի, որովհետև կոշիկ չունեի, մինչև որ չհանդիպեցի մարդու, ով ոտք չուներ»,-գրված է արձանի վրա։

Բրաունի խոսքով՝ արձանի նպատակը մարդկանց պարզ ճշմարտությունը հասցնելն է՝ երջանկությունը փողի մեջ չէ։

Այս խորագրի վերջին նյութերը