Լրահոս

24.09.2014 14:03


Դիլիջանում ավազակային հարձակում կատարողները ձերբակալված են

Դիլիջանում ավազակային հարձակում կատարողները ձերբակալված են

Սեպտեմբերի 20-ին` ժամը 23.20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում ավազակային հարձակման վերաբերյալ ահազանգ էր ստացվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը` ժամը 21.00-ի սահմաններում, անհայտ անձը դիմակավորված մուտք է գործել 1940 թ. ծնված Սվետլանա Պ.-ի տուն, դանակի սպառնալիքով պահանջել գումար ու ոսկեղեն, ձեռքերով հարվածել նրա դեմքին` պատճառելով վնասվածք, այնուհետև տանտիրուհու ձեռքից հանել է մատանին, հյուրասենյակի զգեստապահարանում կախված բաճկոնի գրպանից հափշտակել 70.000 դրամ, իսկ զարդատուփից` արծաթյա 2 մատանի և տարբեր տեսակի զարդեր` պատճառելով շուրջ 150.000 դրամի նյութական վնաս: Սեպտեմբերի 21-ին` ժամը 11.30-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 1972 թ. ծնված Գեորգի Դ.-ն և 1988 թ. ծնված Գոռ Պ.-ն: Գեորգի Դ.-ն և Գոռ Պ.-ն ձերբակալված են: Հափշտակվածը մասամբ առգրավված է:

Այս խորագրի վերջին նյութերը