Լրահոս

25.09.2014 09:33


Պատահար Մաշտոցի պողոտայի և Սայաթ-Նովա փողոցի խաչմերուկում

Պատահար Մաշտոցի պողոտայի և Սայաթ-Նովա փողոցի խաչմերուկում

Սեպտեմբերի 25-ին, ժամը 05.16-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մաշտոցի պողոտայի և Սայաթ-Նովա փողոցի խաչմերուկում` «Մերսեդես» մակնիշի 20NN001 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին: Դեպքի վայրում վարորդը կամ ուղևորները չեն գտնվել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը