Լրահոս

25.09.2014 10:10


Հայաստանում է գտնվում Վրաստանի պաշտպանության նախարարը

Հայաստանում է գտնվում Վրաստանի պաշտպանության նախարարը

Ս.թ. սեպտեմբերի 24-ից 25-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, այնպես էլ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև առկա համագործակցության մակարդակը ընդլայնելու հնարավորություններն ու բազմակողմ շրջանակներում փոխգործակցության հեռանկարները:

Այս խորագրի վերջին նյութերը