Լրահոս

25.09.2014 10:32


Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արթուր Չիլինգարովին

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արթուր Չիլինգարովին

Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության դաշնային խորհրդի անդամ Արթուր Չիլինգարովին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ:
Ուղերձում ասված է. «Հարգելի Արթուր Նիկոլայի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 75-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Որպես մեծ գիտնական, Դուք, անկասկած, հսկայական ներդրում եք ունեցել օվկիանոսագիտության և բևեռախուզության ոլորտներում ինչպես խորհրդային, այնպես էլ ժամանակակից ռուսաստանյան գիտական մտքի զարգացման գործում: Արկտիկայի և Անտարկտիդայի Ձեր գիտական նվաճումը անգնահատելի ներդրում է աշխարհագրական և բնական գիտությունների հետագա զարգացման գործում:
Մեծ է Ձեր դերը ժամանակակից Ռուսաստանի պետականաշինության և զարգացման գործում:
Մենք հպարտ ենք, որ նման մեծանուն մարդու երակներով հայի արյուն է հոսում: Հայաստանում Ձեզ գիտեն և բարձր են գնահատում որպես երկու երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության հետևողական ամրապնդման հաստատուն կողմնակցի:
Հարգելի Արթուր Նիկոլայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երկար տարիների կյանք և կենսական անսպառ եռանդ նոր գիտական բացահայտումների համար»։

Այս խորագրի վերջին նյութերը