Լրահոս

25.09.2014 14:07


ՄԱԿ-ում Էրդողանի ելույթի ժամանակ դահլիճը գրեթե դատարկ է եղել

ՄԱԿ-ում Էրդողանի ելույթի ժամանակ դահլիճը գրեթե դատարկ է եղել
Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նախօրեին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին և հանդես եկել ելույթով:
Թուրքական մի շարք լրատվամիջոցներ («Cumhuriyet», «Haberler», «Sondakika») ուշադրություն են հրավիրում այն փաստին, որ Էրդողանի ելույթի ժամանակ նիստերի դահլիճը գրեթե դատարկ է եղել:
«Եվ սա այն դեպքում, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթի ժամանակ դահլիճում նստելու տեղ չկար»,- գրում է «Cumhuriyet» լրատվականը:

Էրդողանի ելույթի և կիսադատարկ դահլիճի թեման քննարկման առարկա է դարձել սոցցանցերում: Բազմաթիվ թուրք օգտատերեր հրապարակել են նկարներ, որոնք ցույց են տալիս դահլիճի դատարկությունն Էրդողանի ելույթի ժամանակ և լեփ-լեցուն լինելը՝ Օբամայի ժամանակ:

Այս խորագրի վերջին նյութերը