Լրահոս

26.09.2014 14:56


Քեմերոն. ««Իսլամական պետությունն» ուղիղ սպառնալիք է Մեծ Բրիտանիայի շահերին»

Քեմերոն. ««Իսլամական պետությունն» ուղիղ սպառնալիք է Մեծ Բրիտանիայի շահերին»

Մեծ Բրիտանիայի ազգային շահերը ստիպում են Լոնոդոնին ռազմական գործողություններ ձեռնարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ թագավորության սահմաններից դուրս։ Այս մասին հայտարարել է վարչապետ Դևիդ Քեմերոնը խորհրդարանում՝ հիմնավորելով օդային գործողության իրականացումը ԻՊ դեմ Իրաքի տարածքում։

«ԻՊ զինյալների կողմից արդեն գլխատվել է Բրիտանիայի մեկ քաղաքացի։ ԻՊ–ն ահաբեկչական խմբավորում է, որը տիրապետում է զգալի ֆինանսական ռեսուրսների, վերահսկում է տարածքներ, որոնք գերազանցում են Մեծ Բրիտանիան։ Մենք պետք է պատասխանենք դրան և միջազգային կոալիցիայի կազմում պարտության մատնենք ԻՊ–ին»։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը