Լրահոս

26.09.2014 15:00


Պատահարի հետևանքով 3 ուղևոր է մահացել

Պատահարի հետևանքով 3 ուղևոր է մահացել

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 08.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Բորա» մակնիշի ավտոմեքենան Այգեզարդ-Քաղցրաշեն ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:

Պատահարի հետևանքով վարորդները և «ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «ՎԱԶ-2106»-ի մյուս ուղևորները` 1969 թ. ծնված Նինա Աբրահամյանը, 1965 թ. ծնված Մայրանուշ Ղամբարյանը և 1978 թ. ծնված Անահիտ Աբրահամյանը տեղում մահացել են:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը