Լրահոս

26.09.2014 17:57


Ռուբեն Հակոբյան. «Հոկտեմբերի 10–ին համակարգային փոփոխություններ իրականացնելու հայտ ենք ներկայացնելու»

Ռուբեն Հակոբյան. «Հոկտեմբերի 10–ին համակարգային փոփոխություններ իրականացնելու հայտ ենք ներկայացնելու»

Այսօր Հրազդանում հրավիրված ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» համատեղ հանրահավաքի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ընդգծել է, որ մեր ազգային անվտանգությանն ու ինքնությանը վտանգ է սպառնում։

–Վստահ եմ՝ ժողովուրդը լավ գիտակցում է, որ արդեն սպառվել է սխալվելու լիմիտը, սպառվել է ընդդիմության համբերելու լիմիտը, սպառվել է ձե՛ր համբերելու լիմիտը, և մենք պետք է միասին կարողանանք իրականացնել իշխանափոխություն մեր պետության մեջ։ Մենք պետության մեջ արմատական, համակարգային փոփոխություններ իրականացնելու հայտ ենք ներկայացնելու հոկտեմբերի 10–ին։ Իշխանությունը մեզ կլսի միայն այն դեպքում, եթե իսկապես տեսնի, որ մեր կարգախոսը պաշտպանվում է ձեր կողմից, իսկ ես վստահ եմ, որ պաշտպանվում է,–հայտարարել է Ռ. Հակոբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը