Լրահոս

27.09.2014 21:53


Արշակունյաց պողոտայից դեպի Նորագավիթ 1-ին փողոց տրանսպորտային միջոցների հոսքը 1 օրով կդադարեցվի

Արշակունյաց պողոտայից դեպի Նորագավիթ 1-ին փողոց տրանսպորտային միջոցների հոսքը 1 օրով կդադարեցվի

Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման և ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում Արշակունյաց պողոտայի Նորագավիթ 1-ին փողոցի հանգույցում սեպտեմբերի 28-ին շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով, մեկ օրով դադարեցվելու է Արշակունյաց պողոտայից դեպի Նորագավիթ 1-ին փողոց տրանսպորտային միջոցների հոսքը: Տվյալ ճանապարհահատվածում հնարավոր խցանումները բացառելու նպատակով, որպես այլընտրանքային լուծում, վարորդներին առաջարկվում է օգտվել Աշխատանքի հրապարակ-Բագրատունյաց փողոց-Արտաշատի խճուղի (և հակառակը) ուղղությունից:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:

Այս խորագրի վերջին նյութերը