Լրահոս

28.09.2014 12:51


Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների հանդիպմանը

Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների հանդիպմանը

Սեպտեմբերի 26-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որը հրավիրվել էր ՀԱՊԿ ներկա նախագահող Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից։

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման, այդ թվում` միջազգային կազմակերպություններում համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել ՄԱԿ ԳԱ 69-րդ նստաշրջանում ՀԱՊԿ անդամ երկրների առաջնահերթություններին:

Այս խորագրի վերջին նյութերը