ՀՀԿ–ական Մանվել Բադեյանը «ճողոպրել» է ցուցարարներից (տեսանյութ)
Ինչպես հայտնել էինք, ԱԺ–ի մոտ բողոքի գործողություն իրականացնող փոքր ու միջին ձեռնարկատերերը Բաղրամյան պողոտայից շարժվել են դեպի ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտ՝ «բռնացնելու» այնտեղից խորհրդարան մտնող ՀՀԿ–ական պատգամավորներին։ Ցուցարարները կանգնել էին բոլոր մուտքերի մոտ՝ այդպիսով թույլ չտալով, որ իշխանական պատգամավորները խուսափեն բողոքի գործողություն իրականացնողներից։
Այդ պատճառով «անհարմար» իրավիճակի մեջ է հայտնվել ՀՀԿ–ական պատգամավոր Մանվել Բադեյանը։ Իր մեքենայից իջնելով և տեսնելով, որ մուտքի մոտ բազմաթիվ ցուցարարներ կան՝ նա դուրս է եկել փողոց և ոտքով արագ–արագ բարձրացել դեպի ԱԺ մյուս մուտք, որտեղ համեմատաբար ավելի քիչ մարդ է հավաքված եղել։

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։
7or.am