Լրահոս

29.09.2014 10:12


Գագիկ Ծառուկյանը առաջատար է ճանաչվել «Հանրային վարկանիշի» ‹‹Լավագույն բարեգործ›› անվանակարգում

Գագիկ Ծառուկյանը առաջատար  է ճանաչվել «Հանրային վարկանիշի» ‹‹Լավագույն  բարեգործ››  անվանակարգում

Թիվ 1 հանրային վարկանիշը ՀՀ- ում մրցանակաբաշխությունն այլեւս իրողություն է: ՀՀ Անկախության 23 ամյակին նվիրված մրցանակաբաշխությունն անցավ կազմակերպված բարձր մակարդակով, ուղեկցվեց համերգային շքեղ ծրագրով:

Միջոցառումը սկսվեց Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի բակից. Մրցանակաբաշխության մասնակիցներն այստեղ ներկայանում էին գեղեցիկ ցուցահանդեսով: Միջոցառման երկրորդ մասն արդեն Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի շքեղ եւ ճաշակով ձեւավորված դահլիճում էր:

Լուսային յուրօրինակ լուծումներ, տեսանյութերի բարձր որակ, ինքնատիպ եւ բարձրորակ հուշանվերներ…, մի խոսքով նոր խոսք մրցանակաբաշխության ոլորտում:

Շուրջ 30 անվանակարգում մրցանակի արժանացան ոլորտի առաջատարները:

Հարկ է նշել, որ «Հանրային վարկանիշ» ծրագիրն իրականացնում է մասնագիտական հետազոտություններ, որոնց արդյունքում ներկայացվում են Հայաստանում գործող ընկերությունների կորպորատիվ, սոցիալական պատասխանատվության, հասարակության առաջ կազմակերպության ստանձնած պարտականությունների լիարժեք կատարման օբյեկտիվ գնահատականը: Հետազոտությունների արդյունքում դասակարգվում են ընկերությունների վարկանիշները՝ հիմնվելով հանրային գնահատականին:

«Հանրային վարկանիշ» մրցանակին, մասնավորապես, արժանացել են.

Ձեռնարկության փորձագիտական գնահատման արդյունքում ‹‹Անվտանգության ծառայության առաջատար›› անվանակագում լավագույն է ճանաչվել ‹‹ԱՐՄՈԲԻԼ›› ՓԲԸ-ն:

.Ձեռնարկության փորձագիտական գնահատման արդյունքում ‹‹Հայրենական կահույք արտադրող լավագույն ընկերություն›› անվանակարգում լավագույն է ճանաչվել (ՓԱՅՏԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ… THE WORLD OF WOODS)_ը:

.Ձեռնարկության փորձագիտական գնահատման արդյունքում ‹‹Տարվա տեխնոլոգիական հայտնություն›› անվանակարգում առաջատար է ճանաչվել ‹‹ԱՐՄԹԱԲ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ›› ՍՊԸ:

Ձեռնարկության փորձագիտական գնահատման արդյունքում ‹‹Նորարական տեխնոլոգիաների կիրառման կտրվածքով առաջատար›› անվանակարգում լավագույն է ճանաչվել ‹‹ԵՎՐՈԴԵՆՏ›› ՍՊԸ- ն:

Ձեռնարկության փորձագիտական գնահատման արդյունքում ‹‹Ոսկեգործության մեջ հայկական ձեռագիր›› անվանակարգում լավագույն է ճանաչվել ‹‹GAFRI JEWELLERY›› - ին:

Ձեռնարկության փորձագիտական գնահատման արդյունքում ‹‹ Լավագույն տաքսի ծառայություն›› անվանակարգում առաջատար է ճանաչվել ‹‹VIP SERVICE›› - ը:

Ձեռնարկության փորձագիտական գնահատման արդյունքում ‹‹Հայկական ավանդույթը պահպանող լավագույն կոնյակ›› անվանակարգում լավագույն է ճանաչվել ‹‹ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ›› ԲԲԸԸ:

Ձեռնարկության փորձագիտական գնահատման արդյունքում ‹‹Նոր կառավարման, տեխնոլոգիայի և որակի լավագույն համադրություն›› անվանակարգում լավագույն է ճանաչվել ‹‹Կոտայք›› գարեջրի գործարան ՍՊԸ-ն:

Ձեռնարկության փորձագիտական գնահատման արդյունքում ‹‹Տեղական կոշիկի տարվա լավագույն արտադրող›› անվանակարգում առաջատար է ճանաչվել SALI- ն:

Շինարարական կազմակերպության փորձագիտական գնահատման արդյունքում

‹‹Արդյունաբերական շինարարության առաջատար ընկերություն›› անվանակարգում լավագույն է ճանաչվել ‹‹ՀԱԷԿի ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ›› ՓԲԸ-ն:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման արդյունքում ‹‹Համակարգիչների լավագույն խանութ սրահների ցանց›› անվանակարգում առաջատար է ճանաչվել RICH ELECTRONICS – ը:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման արդյունքում ‹‹Վճարման լավագույն համակարգեր›› անվանակարգում առաջատար է ճանաչվել ‹‹ԹԵԼ - ՍԵԼ›› ՓԲԸն:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման արդյունքում ‹‹Լավագույն բարեգործ›› անվանակարգում առաջատար է ճանաչվել ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման արդյունքում ‹‹Լավագույն կաթնամթերք›› անվանակարգում առաջատար է ճանաչվել ‹‹ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ›› ՓԲԸ-ն: ԳՐԱՆՊՐԻ:

Ձեռնարկության փորձագիտական գնահատմամբ ,,Ախտորոշման տեխնոլոգիաների կտրվածքով առաջատար կլինիկա,, անվանակարգում մրցանակի է արժանացել ,,ԴԵԼՏԱ ԿԼԻՆԻԿ,, ախտորոշման կենտրոնը:

Ձեռնարկության փորձագիտական գնահատմամբ ,,Որակյալ քաղցրավենիքի հայրենական արտադրող, անվանակարգում լավագույնն է համարվում ,,ՄԱՆՉՈ ԳՐՈՒՊ,, ՍՊԸ-ն:

Ձեռնարկության փորձագիտական գնահատմամբ ,,Առողջարանային ծառաության մատուցող լավագույն ընկերություն,, անվանակարգում առաջատար է համարվում ,,ՕԼԻՄՊԻԱ ԱՌՈՂՋԱՐԱՆԸ,,:

«Լավագույն սուրճ» անվանակարգում առաջատար ճանաչվեց «Ռոյալ Արմենիան»։

Այս խորագրի վերջին նյութերը