Լրահոս

30.09.2014 09:10


Մեքսիկայում հայտնաբերվել է դինոզավրերի ամենամեծ գերեզմանը

Մեքսիկայում հայտնաբերվել է դինոզավրերի ամենամեծ գերեզմանը

facenews.ua-ի փոխանցմամբ՝ գերմանացի և մեքսիկացի պալեոնտոլոգները Մեքսիկայի Կոաուիլա նահանգի Չիուաուա անապատում 50/200 տարածքում հայտնաբերել են 14 դինոզավրի կմախք։ Քիչ ավելի հեռու հայտնաբերվել են ևս 15 հսկա մողեսների մնացորդներ։

Հեյդելբերգի համալսարանի պրոֆեսոր Վոլֆգանգ Շտինբեսեկը նշել է, թե աշխարհում առայժմ չի հայտնաբերել մեկ այլ վայր, որտեղ դինոզավրերի այդքան մնացորդներ լինեն:

Գերեզմանից ոչ հեռու հայտնաբերվել են նաև կենդանիների, այդ թվում՝ տիրանոզավրի թողած հետքեր։

Այս խորագրի վերջին նյութերը