Լրահոս

03.10.2014 08:39


Հրդեհ Կապանում

Հրդեհ Կապանում

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 04.50-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Սյունիք սովխոզ» կոչվող հատվածում այրվում է արտադրամաս:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սյունիք գյուղի Գաղթականներ փողոցի թիվ 39 հասցեում՝ «Որդի Սպարտակ» ՍՊԸ-ին պատկանող պահեստի էլ. վահանակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.15-ին, մարվել՝ 05.30-ին:
Այրվել են 3 գմ էլ.մալուխ և կախովի առաստաղը՝ 20 քմ:

Այս խորագրի վերջին նյութերը