Լրահոս

03.10.2014 08:40


Պատահար Սարալանջի փողոցում

Պատահար Սարալանջի փողոցում

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 04.12-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «Տոյոտա Կոռոլա» մակնիշի 04OU700 պ/հ ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել ճշտել) դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել գազատարի և մասամբ կախվել ձորը:
Ուղևորներ` Ա. Հ.-ը (ծնվ. 1991թ.) և Ն. Պ.-ն (ծնվ. 1990թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են թիվ 1 կլինիկական հիվանդանոց:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը