Աշխարհ

06.10.2014 10:10


16 մարդու հաջողվել է փախչել «Իսլամական պետության» գերությունից

16 մարդու հաջողվել է փախչել «Իսլամական պետության» գերությունից

«Բի-Բի-Սի»–ի փոխանցմամբ՝ Սիրիայի Խասակա քաղաքում առնվազն 16 մարդու հաջողվել է փախչել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գերությունից:

Նրանցից մեկը պատմել է, որ երբ քաղաքի մի հատվածը ենթարկվել է ԱՄՆ օդուժի հարվածներին, ինչ–որ մեկը բացել է իրենց բանտախցի դուռը, և գերիները կարողացել են փախչել:

Նախկին գերին պատմել է նաև, որ փախչելիս տեսել է զոհված գրոհայինների մարմիններ: Հաղորդվում է, որ այդ շրջանում «Իսլամական պետության» առնվազն 30 գրոհային է սպանվել։

Այս խորագրի վերջին նյութերը