Լրահոս

07.10.2014 17:23


Իսրայելական հրետանին հրետակոծել է Լիբանանի հարավը

Իսրայելական հրետանին հրետակոծել է Լիբանանի հարավը

Իսրայելական հրետանին հրետակոծել է Լիբանանի հարավն այն բանից հետո, երբ սահմանին Իսրայելի բանակի երեք զինծառայող վնասվածքներ է ստացել։ Այս մասին տեղեկացնում է «Ռեյթեր» գործակալությունը՝ ռազմական աղբյուրին հղումով։
Իսրայելական ԶՈւ ներկայացուցիչը հրաժարվել է գործակալությանը մեկնաբանել պատահարը։ Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է «Ալ–Մանար» հեռուստաընկերությունը, կրակոցների ձայները շարունակում են լսվել Քֆար–Շուբա գյուղի շրջանում՝ երկրի հարավում։
«Ալ–Մանարի» տվյալներով՝ իսրայելական բանակը կրակ է արձակել Քֆար–Շուբա բարձունքի ուղղությամբ այն բանից հետո, երբ իսրայելական սահմանամերձ դիրքում հուժկու պայթյուն է որոտացել։
Լիբանանյան ԶԼՄ–ի տվյալներով՝ պայթյունի հետևանքով իսրայելական տանկ է ոչնչացվել Էս–Սադանե շրջանում։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը