Լրահոս

08.10.2014 09:30


Իրաքում պայթյունի հետևանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ

Իրաքում պայթյունի հետևանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ

Երեկ երեկոյան Իրաքի մայրաքաղաք Բաղդադում իրականացված պայթյունի հետեւանքով 13 մարդ է զոհվել, ևս 31-ը վիրավորվել է:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ պայթուցիկով լցոնված մեքենան պայթել է Ալ-Մաշթալ շրջանի ոստիկանության բաժանմունքի մոտ: Զոհերը հիմնականում քաղաքացիական անձինք են։
Իրաքում իրավիճակն ավելի է սրվել. «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների լայնածավալ հարձակումները շարունակվում են երկրի տարբեր շրջաններում։

Այս խորագրի վերջին նյութերը