Լրահոս

09.10.2014 09:38


Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը մեկնել է Սերբիա

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը մեկնել է Սերբիա
Հոկտեմբերի 10-ից 15-ը Սերբիայում կկայանա Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2015 թ. առաջնության որակավորման փուլի 9-րդ խմբի մրցաշարը, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը: Մեր թիմի հետ միևնույն խմբում ընդգրկված են Իտալիայի, Սերբիայի և Սան-Մարինոյի հավաքականները: Հոկտեմբերի 10-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կմրցի Իտալիայի, հոկտեմբերի 12-ին՝ Սերբիայի, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Սան-Մարինոյի հավաքականների հետ: Բոլոր հանդիպումները կսկսվեն Երևանի ժամանակով ժամը 16:30-ին

Երեկ Հայաստանի Մ-19 հավաքականը՝ գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ, մեկնել է Սերբիա: Հավաքականի կազմում Սերբիա են մեկնել 18 ֆուտբոլիստներ: Վերջին պահին վնասվածք ստացած Ալեքսանդր Հովհաննիսյանին փոխարինել է Գագիկ Մաղաքյանը:

Դարպասապահներ

Հենրի Ավագյան «Միկա»

Անատոլի Այվազով «Փյունիկ»

Պաշտպաններ

Նարեկ Պետրոսյան «Բանանց»

Հակոբ Հակոբյան «Բանանց»

Գևորգ Խուլոյան «Բանանց»

Աղավարդ Պետրոսյան «Բանանց»

Հակոբ Համբարձումյան «Բանանց»

Գագիկ Մաղաքյան «Բանանց»

Միքայել Խաշմանյան «Փյունիկ»

Ռոբերտ Հակոբյան «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Հովհաննես Փանոսյան «Բանանց»

Էմիլ Եղիազարյան «Բանանց»

Ալիկ Առաքելյան «Միկա»

Վահագն Հայրապետյան «Փյունիկ»

Նարեկ Ասլանյան «Փյունիկ»

Կարեն Եսայան «Փյունիկ»

Հարձակվողներ

Հայկ Ոսկանյան «Միկա»

Ռազմիկ Հակոբյան «Փյունիկ»

Այս խորագրի վերջին նյութերը