Լրահոս

09.10.2014 11:39


Կառավարությունը մերժեց ԲՀԿ պատգամավորների օրենսդրական նախագիծը

Կառավարությունը մերժեց ԲՀԿ պատգամավորների օրենսդրական նախագիծը

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում գործադիրը մերժվել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Լյովա Խաչատրյանի և Աբրահամ Մանուկյանի ներկայացրած նախագիծը, որով ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող լինել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք, մասնավորապես` Ազգային ժողովի պատգամավորները, նախարարները, համայնքի ղեկավարները, նախարարների տեղակալները, մարզպետները, նրանց տեղակալները և պետական այլ պաշտոնյաներ:
Որպես մերժման հիմնավորում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, թե Կառավարությունը նպատակահարմար չի գտնում նման օրենքի ընդունումը, քանզի Հայաստանի օրենսդրությամբ արդեն իսկ կարգավորված են բոլոր այն խնդիրները, որոնք առաջարկում են ԲՀԿ պատգամավորները։

Այս խորագրի վերջին նյութերը