Լրահոս

09.10.2014 22:15


«Motorhead»-ը սկսում է նոր ալբոմի ձայնգրությունը

«Motorhead»-ը սկսում է նոր ալբոմի ձայնգրությունը

Հայտնի «Motorhead»-ի առաջատար Լեմի Քիլմիսթերը հայտնել է, որ խումբը սկսում է նոր ալբոմի ձայնագրման աշխատանքները։ Հարցին՝ երաժիշտներն ունե՞ն ինչ–որ պատրաստի նյութ, Քիլմիսթերը պատասխանել է՝ ոչ։

«Մենք երբեք չենք ունեցել պատրաստի նյութ։ Խումբը ստուդիայում հավաքվում է ձայնագրությունից մեկ ամիս առաջ, գրում ենք նոր ստեղծագործություններ, փորձում ենք դրանք հետո անցնում ձայնագրել։ Սովորաբար ես ամեն ինչ գրում եմ հենց ստուդիայում»,–ասել է Լեմին։

Այս խորագրի վերջին նյութերը