Լրահոս

10.10.2014 13:37


Շառլ Ազնավուրը տեղափոխվել է հիվանդանոց

Շառլ Ազնավուրը տեղափոխվել է հիվանդանոց

Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը տեղափոխվել է Ժնևի հիվանդանոց: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Opus One» համերգների կազմակերպման շվեյցարական ընկերությունը:

Նշվում է, որ Ազնավուրը հիվանդանոց է տեղափոխվել վերջին օրերին ձեռք բերած վարակի պատճառով։

Նաև չեղյալ է հայտարարվել Ժնևում նախանշված նրա մենահամերգը՝ նվիրված շանսոնյեի 90-ամյա հոբելյանին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը