Լրահոս

11.10.2014 09:47


Հրդեհ Սպիտակում

Հրդեհ Սպիտակում

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22.29-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Սուրեն Ավետիսյան փողոցում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է Ս.Ավետիսյան փողոցի 5-րդ նրբանցքի Հ. Ա.-ի չբնակեցված վագոն-տնակը՝ օժանդակ կառույցով (մոտ 50 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.19-ին, մարվել՝ ժամը 02.02-ին:

Այս խորագրի վերջին նյութերը